Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է Կալիֆոռնիայի բնակիչը հարստացել կորոնավիրուսի հաշվին

Ինչպե՞ս է Կալիֆոռնիայի բնակիչը հարստացել կորոնավիրուսի հաշվին

714
0

Կալիֆոռնիայի բնակիչը 9 միլիոն դոլար գումար է յուրացրել կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հիմնադրամներից եւ այդ գումարի մի մասն օգտագործել է Լաս Վեգասի խաղատներում, փոխանցում է AP-ն:

Էնդրյու Մառնելը մի շարք կեղծ վարկային հայտեր է ներկայացրել կորոնավիրուսի համավարակի հետ կապված եւ միլիոններ է ստացել Չեկերի պաշտպանության միջոցների հաշվին։

Գումարի մի մասը նա օգտագործել է ֆոնդային շուկայում ռիսկային խաղադրույքներ կատարելու համար եւ հարյուր հազարավոր դոլարներ ծախսել է Bellagio Hotel and Casino-ում եւ Լաս Վեգասի այլ խաղատներում։

Իշխանությունները հայտարարել են, որ Մառնելին մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում խարդախության մեղադրանքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ