Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր ընկերությունների հետ է ԵՄ-ն բանակցություններ վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար

Ո՞ր ընկերությունների հետ է ԵՄ-ն բանակցություններ վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար

554
0

ԵՄ-ն բանակցություններ է վարում դեղամիջոցներ արտադրող Moderna, Sanofi, Johnson & Johnson, BioNtech եւ CureVac ընկերությունների հետ՝ COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութերի նախնական գնումների մասին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ում երկու աղբյուրների։

Բանակցությունները հաջորդել են հունիսին AstraZeneca-ի հետ ԵՄ չորս երկրների կողմից կնքված գործարքին`COVID-19-ի դեմ նրա հավանական պատվաստանյութի 400 միլիոն չափաբաժնի նախնական գնման համար:

Աղբյուրները նշել են, որ ընթացող բանակցությունների մասին տեղեկատվությունը Եվրահանձնաժողովը հինգշաբթի Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ փոխանցել է ԵՄ առողջապահության նախարարներին: Բազմաթիվ բանակցություններ հաստատում են ԵՄ-ի ավելի համառ դիրքորոշումը COVID-19-ի հավանական պատվաստանյութերի եւ դեղամիջոցների գնման վերաբերյալ` խոստումնալից բուժում եւ պատվաստանյութեր տրամադրելու Վաշինգտոնի քայլերից հետո:

«Մենք բանակցություններ ենք վարում մի շարք ընկերությունների հետ` COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութերի վերաբերյալ»,- ասել է ԵԽ ներկայացուցիչը Reuters-ին:

Ամբողջ աշխարհում ավելի քան 150 հավանական պատվաստանյութեր են մշակվում եւ փորձարկվում՝ համավարակը դադարեցնելու համար: Մարդկանց վրա 23 կլինիկական փորձարկումներից առնվազն երեքը, այդ թվում՝ չինական Sinopharm-ի եւ Sinovac Biotech-ի եւ Օքսֆորդի համալսարանի AstraZeneca-ի թեկնածուները գտնվում են փորձարկումների վերջին՝ 3-րդ փուլում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ