Գլխավոր էջ Նորություններ Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝...

Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝ հեռավար

450
0

Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝ հեռավար

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։

Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի աշխատանքային տեսչությունների ղեկավարները։ Մասնակցել է նաև Աշխատանքի տեսչության և աշխատանքի պաշտպանության կարգավորման հարցերով ԱՄԿ գլխավոր մասնագետ Վալենտին Մոկանուն։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն իր զեկույցում, մասնավորապես, ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված հիմնական քայլերը։ Ի սկզբանե, Հայաստանում պարետի որոշումներով հաստատվել են անվտանգության կանոններ՝ կանխելու վարակը տնտեսության բոլոր ոլորտներում, պետական, առողջապահական հաստատություններում և հասարակական կյանքի այլ ոլորտներում: Սահմանված կանոնները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության ցուցումներին և առաջարկություններին:

Մարտից սկսած՝ ԱԱՏՄ-ն ավելի քան 14 հազար ստուգայց է իրականացրել, որոնց արդյունքում ժամանակավոր կասեցվել է շուրջ 2600 կազմակերպության աշխատանքը։

Ավագյանը շեշտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության նոր մեխանիզմներ կյանքի կոչելու նպատակով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրով նախատեսված, այդ թվում և համավարակի պատճառով հետաձգված աշխատանքների վերաբերյալ։

Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ քննարկման առարկա է դարձել նաև աշխատանքի տեսչությունների մասնագետների վերապատրաստման հարցը։

Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝ հեռավար ԱԱՏՄ…

Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on Friday, July 17, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ