Գլխավոր էջ Նորություններ Ուրվագծվել են համագործակցության հնարավոր ուղղությունները. նախարարություն

Ուրվագծվել են համագործակցության հնարավոր ուղղությունները. նախարարություն

864
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «AbbVie» ընկերության Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Էնթընի Վոնգին` քննարկելու համագործակցության հնարավոր ուղղությունները:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ընկերությանը առաջին «Բ» գենոտիպ ունեցող հեպատիտ «Ց» հիվանդությամբ շուրջ 700 հոգու բուժման համար:

Էնթընի Վոնգը ծանոթացրել է նախարարին «AbbVie» ընկերության գործունեությանը, սկզբունքներին ու առաքելությանը, որն է էական ազդեցություն ունենալ հիվանդների կյանքի վրա` առաջարկելով լուծումներ առկա առողջական խնդիրներին և երկարաժամկետ հեռանկարում կրճատել լուրջ հիվանդությունների ազդեցությունը, ինչպես հիվանդների առողջության, այնպես էլ երկրների տնտեսության վրա:

Նախարարը ներկայացրել է Հայաստանում դեղերի ոլորտը և շրջանառությունը կարգավորող ընթացակարգերը: Ներկայացվել են նաև 2020 թվականին նախատեսվող պետության կողմից բնակչությանն անվճար տրամադրվող դեղերի նոր ծրագրերը:

Քննարկվել է նաև բժիշկների ուսուցման ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև խոսվել է ընկերության կողմից արտադրվող ուռուցքաբանական և իմունալոգիական դեղերի վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ