Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում 10 զինվորական է վարակվել

Վրաստանում 10 զինվորական է վարակվել

481
0

Վրաստանի պաշտպանության նախարարության 10 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նրանք բոլորը ՆԱՏՕ-ի  «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցներ են: Այսօր զինծառայողները Գերմանիայի օդուժի հատուկ չվերթով Վրաստան են տեղափոխվել, հայտնում է «Ալիք մեդիան»:

Հիշեցնենք` հուլիսի 10-ին ևս 28 զինծառայող էր Վրաստան տեղափոխվել, նրանցից 8-ն ապաքինվել է, մնացածի վիճակը կայուն է, բուժումը շարունակվում է Գորիի ռազմական հոսպիտալում:

Ինչպես նախորդ, այնպես էլ նոր վարակվածների դեպքում նույն  կլաստերն է, աղբյուրը` տեղի աֆղան անձնակազմը:

Աֆղանստանում մնացած զինվորականները հայրենիք կվերադառնան մի քանի շաբաթ անց, ըստ սահմանված կարգի` 2 շաբաթ կարանտին կանցնեն:

Արտերկրից բուժման նպատակով վերադարձած պացիենտների հաշվարկը stopcov-ը հրապարակում է առանձին տողով: Ըստ այդմ` բուժման նպատակով վերադարձած վարակված քաղաքացիների թիվը դարձավ 41:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ