Գլխավոր էջ Գլխավոր Խոլեստերինի վերահսկման դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեպքում

Խոլեստերինի վերահսկման դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեպքում

487
0

Արյան մեջ խոլեստերինի վերահսկման համար դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում: Այս մասին հաղորդել են Երուսաղեմի Հրեական համալսարանի մասնագետները: Նրանց նոր ուսումնասիրության նախնական արդյունքները հրապարակվել են Cell հրատարակչության կայքում:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կորոնավիրուսը միջամտում է նյութափոխանակության գործընթացներին, եւ արդյունքում թոքերի բջիջներում մեծ քանակությամբ ճարպ է կուտակվում, ինչը նպաստում է վիրուսի բազմացմանը: Իսկ ֆենոֆիբրատ դեղամիջոցը, որը իջեցնում է խոլեստերինի մակարդակը, օգնում է թոքերի բջիջներին ավելի շատ ճարպ այրել: Դեղը թույլ չի տալիս վիրուսին հափշտակել ճարպերը՝ դրանով իսկ կանխելով նրա բազմացումը:

Եթե այդ արդյունքները հաստատվեն կլինիկական ուսումնասիրություններով, ֆենոֆիբրատով բուժման կուրսը, հնարավոր է, նվազեցնի COVID-19-ի ընթացքի ծանրությունը՝ մինչեւ ընդհանուր մրսածության մակարդակ, ինչպես հաստատում են հետազոտության հեղինակները:

«Հասկանալը, թե ինչպես է SARS-CoV-2-ը վերահսկում մեր նյութափոխանակությունը, կօգնի մեզ խլել վիրուսից վերահսկողությունը եւ զրկել նրան այն ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են նրա գոյատեւման համար»,- ասում են գիտնականները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ