Գլխավոր էջ Նորություններ Մարսողական որոշ խանգարումներ կարող են հուշել թոքերի քաղցկեղի մասին. գիտնականներ

Մարսողական որոշ խանգարումներ կարող են հուշել թոքերի քաղցկեղի մասին. գիտնականներ

567
0

Թոքերի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր ու մահաբեր տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդության բարեհաջող բուժման հավանականությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են պատշաճ ուշադրություն դարձնում քաղցկեղի մասին հուշող ախտանշաններին։

Cancer Research UK-ի տվյալներով՝ քաղցկեղի այս տեսակը վաղ փուլերում հայտնաբերելը բավական դժվար է։ Այս հիվանդությունը որպես կանոն ասոցացվում է հազի ու կրծքավանդակի ցավերի հետ, սակայն այդ ախտանշաները սովորաբար ի հայտ են գալիս ուռուցքի զարգացման ուշ փուլերում, մինչդեռ ավելի վաղ լինում են ախտանշաններ, որոնք շատ հաճախ մարդիկ չեն ասոցացնում թոքերի ախտահարման հետ։

Ինչպես նշում են բրիտանացի մասնագետները, նման արտասովոր ախտանշանների շարքին կարող են դասվել մարսողական համակարգի հետ կապված խնդիրները, ինչպեսին են փորկապությունը և անգամ կղանքի քանակության նվազումը։ Եթե այս ախտանշաններն ի հայտ են գալիս կտրուկ և պահպանվում են երկար ժամանակ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Մասնագետների խոսքով՝ նման ախտանշանների ի հայտ գալը պայմանավորված է լինում նրանով, որ թոքերում առաջացած ուռուցքը հանգեցնում է հիպերկալցիեմիայի, ինչն էլ ուղեկցվում է օրգանիզմում կալցիումի մակարդակի բարձրացմամբ։ Այս խանգարման մասին են հուշում մարսողական համակարգի հետ կապված խնդիրները, որոնց շարքին են դասվում սրտխառնոցը, փորկապությունն ու ախորժակի կորուստը։

Ինչպես բացատրում են գիտնականները, ուռուցքը ճնշում է գործադրում ողնաշարում գտնվող այն նյարդերի վրա, որոնք կապված են մարսողական տրակտի ակտիվության հետ։ Սա իր հերթին հանգեցնում է մարսողական մի շարք խանգարումների և սաստիկ ծարավի զգացման, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Ավելի ուշ կարող են նկատվել նաև ձայնի խռպոտություն ու հազ, սակայն այս ախտանշաններն ի հայտ են գալիս երբ ուռուցքն արդեն բավական մեծացած է լինում։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ