Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան ՌԴ-ին մեղադրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ...

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան ՌԴ-ին մեղադրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տեղեկություններ գողանալու մեջ

587
0

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան Ռուսաստանին մեղադրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ մշակող հետազոտողներից տեղեկություններ գողանալու փորձի մեջ, փոխանցում է AP-ն:

Երեք երկրները հայտարարել են, որ APT29 ցանցահենային խումբը, որը հայտնի է նաեւ որպես «Cozy Bear» եւ «ռուսական հետախուզական ծառայության մասն» է, հարձակվում է ակադեմիական եւ դեղագործական հետազոտական հաստատությունների վրա, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:

Կիբեռանվտանգության բրիտանական ազգային կենտրոնը հանդես է եկել այս հայտարարությամբ, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի եւ Կանադայի իշխանությունների հետ:

Սակայն անհասկանալի է՝ իրականում որեւէ տեղեկություն գողացվե՞լ է արդյոք, բայց Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը պնդում է, որ առանձին անձանց գաղտնի տեղեկությունները չեն համարվում արատավորող:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ