Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄԷ-ն ու ՉԺՀ-ն աշխարհում առաջինն են ձեռնամուխ եղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեստավորման...

ԱՄԷ-ն ու ՉԺՀ-ն աշխարհում առաջինն են ձեռնամուխ եղել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեստավորման եզրափակիչ փուլին

467
0

ԱՄԷ-ի ու Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին հաղորդել է «Ալ-Արաբիա» համարաբական հեռուստաալիքը:

«Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը փորձարկումներ է անցկացնում Sinopharm CNBG-ի (չինական ընկերության) հետ համագործակցությամբ՝ Աբու Դաբիի առողջապահության դեպարտամենտի և առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,- ասվում է G42-ի հայտարարության մեջ:

«Այդ գործընկերությունը կօգնի, որպեսզի ԱՄԷ-ի բնակիչները հնարավորություն ունենան շտապ կարգով օգտագործելու պատվաստանյութը՝ նկատի առնելով դրա արտադրությունը Աբու Դաբիում»,- նշվում է հայտարարության մեջ:

Հունիսին հայտնի է դարձել, որ CNBG-ն պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու է ԱՄԷ-ում:

Արևմտյան ԶԼՄ-ներն այն ժամանակ նշել էին, որ փորձարկումների երրորդ փուլի համար կպահանջվեն հազարավոր մասնակիցներ, իսկ հետազոտությունը պետք է անցկացվի այն երկրում, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է, այսինքն՝ բնական միջավայրում:

CNBG-ում ավելի ուշ հայտարարել են, որ իր կողմից կորոնավիրուսի դեմ մշակված միանգամից երկու պատվաստանյութերը հաջող արդյունքներ են գրանցում: ԶԼՄ-ները նշել են, որ Չինաստանը, որտեղ հավանություն է տրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից ութ նախատիպերի մշակմանը, դեռևս աշխարհում այդ ոլորտի առաջատարն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ