Գլխավոր էջ Գլխավոր «Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը». Գախարիա

«Մեզ հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը». Գախարիա

472
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հուլիսի 16-ին երկրի կառավարության նիստը սկսել է հայտարարությամբ` ասելով, որ կորոնավիրուսի տարածման ռիսկերի արդյունավետ կառավարումը երկրի տնտեսության կայունության և դրա հետագա վերականգնման միակ գրավականն է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

«Այսօր արդեն ակնհայտ է, որ մենք պետք է կառավարությանը, նախարարություններին պատրաստենք այդ կայունացմանը: Արդեն մի քանի դրական ազդանշաններ կան մեր տնտեսության մեջ, զբոսաշրջային հատվածից դուրս ակտիվությունն աճել է: Ֆինանսական հատվածում նույնպես հարկային եկամուտների մասով տվյալները բավականին դրական են: Այս ամենն արդյունքն է նրա, որ մեզ, մեր քաղաքացիների հետ համատեղ, հաջողվել և հաջողվում է արդյունավետ կերպով կառավարել վիրուսը: Սա տնտեսության ապագա արդյունավետ վերականգնման բանալին է»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով`որոշ ոլորտներում, մանավանդ կառավարության աջակցության ծրագրի ներդրումից հետո, աճել է ակտիվությունը, օրինակ՝ «կտրուկ աճել է» անշարժ գույքի վաճառքը, արագ զարգանում է գյուղատնտեսությունը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1006 դեպք, վարակման հետևանքով մահացել է 15 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ