Գլխավոր էջ Գլխավոր «Աշխարհը կստիպի Չինաստանին վճարել կորոնավիրուսի համավարակի գինը»․ Մայք Պոմպեո

«Աշխարհը կստիպի Չինաստանին վճարել կորոնավիրուսի համավարակի գինը»․ Մայք Պոմպեո

511
0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի հայտարարել է, որ աշխարհը կստիպի Չինաստանին «վճարել կորոնավիրուսի համավարակի գինը»: Համապատասխան հայտարարությունը Պոմպեոն արել է The Hill պարբերականին տված վիրտուալ հարցազրույցի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ աշխարհն անպայման կստիպի նրանց վճարել դրա գինը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը կորոնավիրուսի տարածման մասին՝ հավելելով․ «Ուր էլ որ գնում եմ, ցանկացած արտգործնախարարի հետ երբ զրուցում եմ, գիտակցում է, թե Չինաստանն ինչ է արել աշխարհի հետ։ Ես վստահ եմ, որ աշխարհն այսուհետ Չինաստանին այլ կերպ է նայելու և նրանց հետ փոխգործակցելու է սկզբունքորեն այլ կերպ, քան մինչ այս աղետալի համաճարակի տարածումը»։

Պոմպեոն չորեքշաբթի Չինաստանին մեղադրել է նաև աճող կորոնավիրուսային ճգնաժամը թաքցնելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության համար։

«Արդյունքում այսօր մենք ունենք հարյուր հազարավոր զոհեր և Չինաստանի Կոմունիստական կուսակցության գործողությունների պատճառով տրիլիոն դոլարների գլոբալ վնաս»,- հավելել է նա։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 213 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 697 019-ի, մահվան դեպքերը 586 888-ն են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ