Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի ո՞ր տեսակների հետ չի կարելի համադրել հակաբիոտիկները

Սննդամթերքի ո՞ր տեսակների հետ չի կարելի համադրել հակաբիոտիկները

523
0

Հակաբիոտիկները շատ կարևոր դեղամիջոցներ են, որոնք օգնում են պայքարել տարատեսակ վտանգավոր բակտերիալ հիվանդությունների դեմ։ Այս դեղամիջոցների կարևորության մասին գիտեն բոլորը, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են ճիշտ օգտագործում դրանք՝ հաճախ համադրելով ոչ ճիշտ սննդամթերքի ու ըմպելիքների հետ։

«Рамблер» պորտալը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հակաբիոտիկների ընդունման ժամանակ։ Առաջին հերթին մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի հակաբիոտիկների ընդունման հետ մեկտեղ նաև ալկոհոլ օգտագործել։ Հարկավոր է հաշվի առնել, որ ալկոհոլը ոչ միայն չեզոքացնում է հակաբիոտիկների ազդեցությունը, այլև կարող է մի շարք տհաճ կողմնակի բարդությունների, այդ թվում սրտխառնոցի ու տենդի պատճառ դառնալ։

Չի կարելի հակաբիոտիկների հետ մեկտեղ խմել նաև գազավորված ըմպելիքներ։ Բանն այն է, որ նման ըմպելիքները պարունակում են կալցիում ու երկաթ, որոնք հակաբիոտիկների հետ համադրելու դեպքում ձևավորում են դժվար լուծվող միացություններ, ինչի հետևանքով դեղամիջոցը պարզապես չի յուրացվում։

Կալցիումով հարուստ է նաև կաթնամթերքը, ուստի այս մթերքից ևս հարկավոր է խուսափել։ Այս տարրի մեծ քանակությունը նվազեցնում է հակաբիոտիկի կլանելիությունը, ինչի հետևանքով օրգանիզմն անհրաժեշտ չափաբաժնից մոտ 20%-ով քիչ դեղամիջոց է ստանում։

Բացի այդ, հակաբիոտիկները չի կարելի համադրել նաև սուրճի, թթու մրգերի և քացախ պարունակող ուտեստների հետ։ Նման մթերքը կարող է խանգարել դեղամիջոցի կլանելիությունը կամ առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է մինչ հակաբիոտիկներ ընդունելը նախապես պլանավորել սննդակարգն ու խուսափել վերոնշյալ մթերքից։ Սա շատ կարևոր է, քանի որ այդ կանոններին չհետևելու դեպքում դեղամիջոցը կարող է անարդյունավետ լինել և հանգեցնել հակաբիոտիկակայունության զարգացման՝ ստիպելով կրկին սկսել բուժման կուրսն ու ընդունել մեկ այլ դեղամիջոց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ