Գլխավոր էջ Գլխավոր Ստացվել է Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը

Ստացվել է Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի կրկնակի թեստի պատասխանը

746
0

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը գրել է․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևողականորեն ապատեղեկատվություն տարածողներին և ցանկալին իրականության տեղ հրամցնելու հուսահատ փորձեր անողներին ուզում եմ տեղեկացնել, որ նախօրեին ԲՀԿ նախագահը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Գագիկ Ծառուկյանը գտնվում է ուժեղ և հզոր մարզավիճակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք այս օրերին իրենց մտահոգությունն են հայտնել Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակի վերաբերյալ և իրենց զորակցությունն են հայտնել նրան: Շուտափույթ ապաքինում կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ