Գլխավոր էջ Նորություններ Գիշերը սպիտակուց ընդունելը հանգեցնում է առավոտյան արյան մեջ շաքարի բարձրացմանը․ հետազոտություն

Գիշերը սպիտակուց ընդունելը հանգեցնում է առավոտյան արյան մեջ շաքարի բարձրացմանը․ հետազոտություն

523
0

Գիտնականները կարծում էին, թե գիշերը ժամը 4-ին սպիտակուց ընդունելը կարող է օգնել բարելավել արյան շաքարի վերահսկողությունը: Բայց, ինչպես պարզվում է, ճիշտ հակառակը՝ գիշերը որեւէ սպիտակուց ընդունելը հանգեցնում է առավոտյան արյան մեջ գլյուկոզայի բարձրացմանը: Իսկ արյան մեջ գլյուկոզայի կանոնավոր բարձրացումը մեծացնում է շաքարախտի, սրտի հիվանդությունների եւ ճարպակալման ռիսկը: Այս մասին գիտնականները զեկուցել են «Ապագայի ֆիզիոլոգիա 2020» (Future Physiology 2020) գիտաժողովում, որը վիրտուալ ռեժիմով անցկացրել է Ֆիզիոլոգիական հանրությունը:

Ինչպես հայտնում է Medportal-ը, նախկինում հայտնի էր դարձել, որ հիմնական սննդի ընդունումից մի քանի ժամ առաջ որեւէ բան բերանը գցելը օգնում է արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահել: Գիտնականները ենթադրում էին, որ դա մասամբ բացատրում է, թե ինչու է նախաճաշից հետո նկատվում շաքարի ամենաբարձր մակարդակը՝ նախաճաշից առաջ մենք սովորաբար գիշերվա ընթացքում չենք ուտում:

Բաթի համալսարանի (University of Bath) գիտնականները որոշել են ստուգել, թե ինչպիսին կլինի արյան մեջ շաքարի մակարդակը, եթե մարդը գիշերը սպիտակուցային մի բան գցի բերանը: Ուսումնասիրությանը մասնակցել են 15 կամավորներ, որոնց հետազոտության ընթացքում արթնացրել են առավոտյան 4-ին: Նրանց կեսը ստացել է 300 միլիլիտր մաքուր ջուր, երկրորդը՝ 300 միլիլիտր շիճուկի սպիտակուցային լուծույթ: Նման «սննդից» հետո մասնակիցները կրկին գնացել են քնելու: Ժամը 9-ին նրանք ստացել են թեթեւ նախաճաշ, որից 2 ժամ անց ստուգել են նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Հետազոտության արդյունքները զարմացրել են գիտնականներին՝ նախաճաշից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ավելի բարձր է եղել այն կամավորների մոտ, ովքեր ժամը 4-ին կաթնային սպիտակուց են ստացել:

Գիշերը մի բան ընդունելու ֆոնին շաքարի առավոտյան բարձրացման պատճառ գիտնականները համարում են այն, որ մարդու օրգանիզմը, ըստ երեւույթին, չի ակնկալում առավոտյան 4-ին սնունդ ընդունել: Այսինքն՝ ստացած սպիտակուցները վերածվում են ածխաջրերի, ինչը անդրադառնում է շաքարի առավոտյան ցուցանիշների վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ