Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մակրոնը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է վերադառնալ

Մակրոնը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է վերադառնալ

471
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է վերադառնալ: Այս մասին նա հայտարարել է France 2-ին եւ TF-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով երկրորդ ալիքի ռիսկի մասին հարցին՝ Մակրոնը նշել է, որ իրավիճակը մնում է անորոշ: «Մենք ունենք նշաններ, որ այն (կորոնավիրուսը), այնուամենայնիվ, աստիճանաբար վերադառնում է»,- ասել է նախագահը: Նա հավելել է, որ Ֆրանսիան պետք է պատրաստ լինի կանխելու երկրորդ ալիքը, հայտնում է РБК-ն:

Մակրոնի խոսքերով՝ Ֆրանսիայում կան դիմակների, ռեսպիրատորների եւ դեղամիջոցների պաշարներ: «Հուսով եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք դիմակը կդարձնենք պարտադիր՝ բոլոր փակ հասարակական տարածքներում»,- ասել է նախագահը՝ առաջարկելով այս միջոցը ներմուծել օգոստոսի 1-ից:

Ընդ որում, նա նշել է, որ երկրին հաջողվել է անցնել համավարակի առաջին պիկը, կանգնեցնել վիրուսը եւ «գրեթե վերադառնալ նորմալ կյանքի»: Սակայն նա խորհուրդ է տվել քաղաքացիներին հնարավորինս հաճախ փողոցում դիմակ կրել, առավել եւս՝ փակ տարածքներում: Մակրոնն առաջարկել է օգոստոսի 1-ից հասարակական վայրերում դիմակներ կրելը պարտադիր դարձնել։

Համերաշխության եւ առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսը հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 172 300 մարդու մոտ, մահացել է ավելի քան 30 000 վարակված: Անցած օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվել է 68 մարդ: Ֆրանսիան հունիսի 15-ից վերացրել է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների զգալի մասը: Այդ պահից երկրում սրճարանները եւ ռեստորանները սկսել են գործել, իսկ մանկապարտեզներին, դպրոցներին ու քոլեջներին թույլատրվել է սովորական ռեժիմով ընդունել սովորողներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ