Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսից մահացել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարարը

Կորոնավիրուսից մահացել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարարը

360
0

Այսօր` հուլիսի 14-ին, կորոնավիրուսի վարակի հետևանքով մահացել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Բաքիթ Կուրմանբաևը: Նա 49 տարեկան էր: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Կուրմանբաևը Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիայի շրջանավարտ էր:

Նա Ղազախստանի պաշտպանության փոխնախարար էր նշանակվել 2019 թվականի ապրիլին: Գեներալ-մայորը պատասխանատու էր նյութատեխնիկական ապահովման, ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցության, ռազմական տեխնիկայի և զինվածության, ինչպես նաև թիկունքի ու բժշկական ապահովության համար:

Կուրմանբաևն ամուսնացած էր, ունի երկու երեխա:

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից մահացել է 375 մարդ, սակայն այս թիվն իրականում շատ ավելին է։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառվում են միայն կորոնավիրուսի ՊՇՌ դրական պատասխանով դեպքերը, սակայն միայն այն բանից հետո, երբ հատուկ հանձնաժողովը հաստատում է, որ հիվանդի մահվան պատճառը հենց կորոնավիրուսն է եղել։ Օրինակ՝ սրտի կաթվածից մահացած կորոնավիրուսով հիվանդը վիճակագրության մեջ չի ներառվում։

Նշվում է նաև, որ թոքաբորբ ունեցող շատ հիվանդների թեստը բացասական պատասխան է ցույց տալիս, տնային պայմաններում բուժվողներից շատերն էլ անգամ չեն թեստավորվում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ