Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչն է մեզ ստիպում հորանջել

Ի՞նչն է մեզ ստիպում հորանջել

1463
0

Բոլորիս է հետաքրքրում, թե ինչո՞ւ ենք մենք հորանջում, կամ ի՞նչն է մեզ ստիպում հորանջել: Այս և մի շարք այլ հարցեր MedMedia.am-ը քննարկել է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Առողջապահության Ազգային Ինստիտուտի Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդաբան, սոմնոլոգ, բ.գ.թ. Սամսոն Խաչատրյանի հետ: «Ըստ ամենագլխավոր վարկածի՝ հորանջելը խոսում է քնկոտության մասին: Մեկ այլ վարկածի համաձայն հորանջում ենք երբ ձանձրանում ենք: Վարկածները շատ են ու տարաբնույթ, և մասնագետները դրանք բաժանել են երկու խմբի՝ ֆիզիոլոգիական և հաղորդակցական»,-մանրամասնեց նյարդաբանը: Վերջինիս խոսքով՝ առաջին խմբում ներառված վարկածներից մեկի համաձայն դա թթվածնային քաղցի դրսևորում է: Սակայն սա բժշկական ապացույց և հիմնավորում չունի: «Երկրորդ խումբը մասնավորապես առաջ է եկել հաշվի առնելով այն հանգամանքն, ըստ որի հորանջելը վարակիչ է և  ոչ միայն մարդիկ են հորանջում,- ասաց Սամսոն Խաչատրյանն ու ավելացրեց. «Բերեմ մեկ օրինակ. կապիկների ցեղախմբում, որ կապիկն ավելի դասով բարձր է նա ավեի շատ է հորանջում, հետևաբար մասնագետները եկել են այն եզրակացության, որ սա էվոլուցիայից մնացած բնազդ է»: Քնաբանը նաև նշեց, որ լիակատար հորանջելուց զրկվելը կարող է առաջացնել, հաճույքից զրկված լինելու զգացողություն: Բժիշկը նաև խորհուրդ է տալիս հարմար ժամանակ հորանջել ազատ, անկաշկանդ, ձայնով ու ժեստերով:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ