Գլխավոր էջ Գլխավոր Հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

465
0

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին: 168.am-ը կապ է հաստատել ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ:

«Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց վթարի հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել»,- պատասխանել են ոստիկանությունից:

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել:

«Մեր մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած է եղել, խաչմերուկի հատվածում մի մեքենա չի՛ զիջել, չի՛ արձագանքել ազդանշաններին և հարվածել է շտապ օգնության մեքենային: Այդ ընթացքում մեքենայի մեջ եղել է հիվանդ՝ 64 տարեկան տղամարդ, որի մոտ ինֆարկտ է եղել և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր մյուս մեքենան մոտեցել և հիվանդին տեղափոխել է հիվանդանոց»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ