Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարը քաղցրավենիք էր նվիրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարը քաղցրավենիք էր նվիրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին

348
0

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

« Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել: Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը: Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով: Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց համատեղ ջանքերը նոր կորոնավիրուսի դեմ միասնական պայքարում: Շնորհակալություն Ֆրանսիա, շնորհավոր տոնդ: Հիշեցնենք, որ Ֆրանսիան այսօր տոնում է իր ազգային տոնը` Բաստիլի գրավման օրը: Այդ պատմական օրն ընդմիշտ վերջ տվեց միապետությանը և հեղափոխական Ֆրանսիայում դրվեցին հանրապետության հիմքերը»։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը…

Posted by Tsovinar Khachatryan on Monday, July 13, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ