Գլխավոր էջ Գլխավոր Եվս 130 միլիոն մարդ կարող է հանգել քրոնիկ սովի

Եվս 130 միլիոն մարդ կարող է հանգել քրոնիկ սովի

409
0

ՄԱԿ-ը հայտարարում է, որ աշխարհում սոված մարդկանց թիվը անցած տարի աճել է 10 միլիոնով, եւ նախազգուշացնում է, որ կորոնավիրուսի համավարակը եւս 130 միլիոն մարդու կարող է հանգեցնել քրոնիկ սովի: Այսպիսին են «Պարենի անվտանգության եւ աշխարհում սնուցման վիճակը» զեկույցի եզրակացությունները, որոնք հրապարակվել են ՄԱԿ-ի հինգ գործակալությունների կողմից:

Նախնական կանխատեսումները, որոնք հիմնված են համաշխարհային տնտեսական կանխատեսումների վրա, ենթադրում են, որ համավարակը «2020 թվականին քաղցածների թիվը կարող է ավելացնել 83 միլիոնով»: Իրավիճակը բարդացնում է այն, ինչը զեկույցի հեղինակները անվանում են արեւելյան Աֆրիկայում «անապատային մորեխի աննախադեպ արշավանքներ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ