Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ

Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ

828
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց իմունիտետը կարող է թուլանալ մի քանի ամիս անց:

Ընդգծելով, որ գիտնականները դեռեւս չունեն ամբողջական պատկերը, ԱՀԿ նոր հիվանդությունների բաժանմունքի վարիչ, դոկտոր Մարիա վան Կերչովը հայտարարել է, որ հիվանդները «հասնում են իմունային արձագանքի որոշակի մակարդակի»: «Մենք չգիտենք, թե որքանով է ուժեղ այս պաշտպանությունը եւ որքան կտեւի այն»,- ասել է նա Ժնեւում կազմակերպության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում,- Այսպիսով, ներկայում իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնք փորձում են պատասխանել այս հարցերին»:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նույնպես նշել է, որ բավարար տվյալներ չկան՝ պարզելու, թե կարող են արդյոք այս կորոնավիրուսով կրկին վարակվել այն մարդիկ, որոնց մոտ կան հակամարմիններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ