Գլխավոր էջ Նորություններ Համավարակի հետ կապված իրավիճակը ավելի կվատանա, կվատանա ու կվատանա․ ԱՀԿ

Համավարակի հետ կապված իրավիճակը ավելի կվատանա, կվատանա ու կվատանա․ ԱՀԿ

662
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը կարող է խորանալ, եթե բոլոր երկրները չպահպանեն նախազգուշական հիմնական միջոցները:

«Թույլ տվեք ասել, որ շատ երկրներ սխալ ուղղությամբ են ընթանում, վիրուսը շարունակում է մնալ համար մեկ թշնամին»,- ասել է գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը` Ժնեւում ԱՀԿ կենտրոնական գրասենյակից վիրտուալ ճեպազրույցի ժամանակ: «Հիմունքներին չհետեւելու դեպքում այս համավարակն ավելի կվատանա, կվատանա ու կվատանա: Բայց այդպես չպետք է լինի»:

Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգներին եւ Բրազիլիային բաժին է ընկնում ամենօրյա կորոնավիրուսի նոր դեպքերի կեսը: Նա նշել է, որ կիրակի օրը ԱՄՆ-ն ու Բրազիլիան հաղորդել են Covid-19-ի 111 319 նոր դեպքերի մասին, որը կազմում է աշխարհում գրանցված բոլոր նոր դեպքերի մոտավորապես կեսը: «Աշխարհի որոշ երկրներում մենք տեսնում ենք Covid-19-ի դեպքերի վտանգավոր աճ»,- հավելել է նա: «Կարծես շատ երկրներ կորցնում են ձեռք բերած արդյունքները, քանի որ ռիսկերի նվազեցման ստուգված միջոցառումները չեն կիրառվում կամ չեն կատարվում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ