Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում ուսուցչուհիները, ովքեր դիմակներ եւ ձեռնոցներ էին կրում, վարակվել են կորոնավիրուսով․ նրանցից...

ԱՄՆ-ում ուսուցչուհիները, ովքեր դիմակներ եւ ձեռնոցներ էին կրում, վարակվել են կորոնավիրուսով․ նրանցից մեկը մահացել է

511
0

Երեք ուսուցչուհի վարակվել է կորոնավիրուսով ԱՄՆ Արիզոնա նահանգի Հայդեն Ուինքելման ամառային դպրոցում հերթափոխի ժամանակ՝ չնայած նրանք ուշադիր հետեւում էին անվտանգության բոլոր նախազգուշական միջոցներին՝ դիմակներ եւ ձեռնոցներ էին կրում, սոցիալական հեռավորություն պահպանում: Ուսուցչուհիներից մեկը մահացել է, փոխանցում է CNN-ը:

Medportal-ի փոխանցմամբ՝ մահացած ուսուցչուհին՝ 61-ամյա Քիմբերլի Չավեզ Լոպես Բյորդը, ռիսկային խմբից էր, քանի որ շաքարախտ, ասթմա եւ գայլախտ ուներ։ Նրան հոսպիտալացրել էին եւ անմիջապես միացրել թթվածնի սարքին, իսկ մեկ օր անց նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին: Մեկ շաբաթ անց կինը մահացել էր: Վարակվել են նաեւ նրա ամուսինը, դուստրը, որդին, հարսը, թոռնուհին եւ մի քանի այլ մերձավոր հարազատներ, որոնցից մեկը գրեթե մեկ ամիս անցկացրել էր ԹԱՇ սարքով։

Բյորդի հետ միասին վարակվել էին նաեւ նրա երկու գործընկերները՝ Ջենա Մարտինեսը եւ Անժելա Ֆիլինգսը։ Երկուսն էլ այժմ ֆորմալ առողջացած են համարվում, սակայն մինչեւ հիմա դեռ իրենց վատ են զգում․ նրանց դեռ անհանգստանում են թուլությունը, հազը եւ ճնշվածությունը կրծքավանդակի հատվածում: CNN-ի հետ զրույցում Սքիլինգսը հայտնել էր, որ բարելավվում էր զգում մեկ շաբաթ առաջ, սակայն հազը վերադարձել է, եւ COVID-19 թեստը կրկին դրական արդյունք է ցույց տվել։

«Նրանք զգույշ էին, հետեւում էին բոլոր կանոններին եւ այնուամենայնիվ վարակվեցին: Մենք շատ մտահոգված ենք առ այն, որ չենք կարող ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը, հատկապես՝ ուսումնական տարվա մեկնարկից հետո, երբ քսան երեխա նստած կլինի դասարանում»,- CNN-ին ասել է դպրոցի տնօրեն Ջեֆ Գրեգորիչը:

Անժելա Սքիլինգսը հավելել է, որ երեխաների համար շատ դժվար է սոցիալական հեռավորություն պահպանել, քանի որ նրանց համար կարեւոր է շոշափելի շփումը: Բացի այդ, նրանք կարող են ծանր հոգեբանական տրավմա ստանալ, եթե դպրոցում կամ ընտանիքում վարակման պատճառ դառնան։
«Ի՞նչ ենք մենք անելու այն երեխաների հետ, ովքեր կվարակեն ընտանիքի անդամներից մեկին, եւ այդ մարդը կմահանա»,- ասում է ուսուցիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ