Գլխավոր էջ Գլխավոր Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր

Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր

331
0

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։

«Շաբաթ օրն ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի՝ 182 նոր դեպք, ընդհանուր դեպքերի քանակը դառնում է 32 հազար 151: Այս մասին կառավարության արտահերթ նիստին, երբ քննարկվում էր արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա պարզաբանեց, որ կիրակի օրվա դեպքերի թիվը ցածր է, քանի որ թեստերը քիչ են արվել, ինչն էլ պայմանավորված է ոչ աշխատանքային օրով։

«Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Վերակենդանացման բաժանմունքները կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են։ Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա»,-ասաց նա։

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ չկա տանը սպասող որևէ քաղաքացի, որը սպասում է հոսպիտալիզացիայի։ «Ունենք մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից դեպի կորոնավիրուսային հիվանդանոց»,-ասաց առողջապահության նախարարը, իսկ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը նկատեց, որ այս շրջանում օրեր են եղել, որ մինչև 300 հոգու է հասել այդ թիվը:

Նախարարը կարևոր համարեց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը և նշեց. «Եթե այս շատ վաղ գնահատականներով այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող իրավիճակը պահպանվի, հնարավոր է այլ որոշումներ կայացվեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ