Գլխավոր էջ Գլխավոր COVID-19-ով պայմանավորված աշխարհը հատեց 13 միլիոնի շեմը

COVID-19-ով պայմանավորված աշխարհը հատեց 13 միլիոնի շեմը

476
0

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 13 041 728 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 571 674-ի, բուժվել է 7 588 125 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 3 413 995 դեպք, որից 137 782-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Բրազիլիան՝ վարակման 1 866 176 դեպք, 72 151-ը՝ մահվան ելքով, Հնդկաստանը՝ 879 487 դեպք, 23 194-ը՝ մահվան ելքով Ռուսաստանը՝ 727 162 դեպք, 11 335-ը՝ մահվան ելքով և Պերուն՝ 326 326 դեպք, 11 870-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ