Գլխավոր էջ Նորություններ Հինգ մթերք, որոնք կօգնեն կարգավորել քունը

Հինգ մթերք, որոնք կօգնեն կարգավորել քունը

596
0

Քնի վատ որակը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և հանգեցնում է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեկան խնդիրների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու և իմունային համակարգն ամրապնդելու համար հարկավոր է կարգավորել քունն ու բավական երկար քնել, ուստի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերը քունը կարգավորելու համար։

Հունական ընկույզ

Հունական ընկույզը մելատոնին հորմոնի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ այս հորմոնը կարգավորում է քնի փուլերը։ Քնելուց առաջ մի բուռ հունական ընկույզ ուտելը թույլ կտա շատ ավելի լավ հանգստանալ։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օրգանիզմում վերածվում են դոկոզահեքսաենաթթվի՝ քնկոտություն առաջացնող սերոտոնինի արտադրությունը խթանող տարրի։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով և վիտամին С-ով, որոնք խթանում են գլխուղեղում սերոտոնինի արտադրությունը։ Այս տարրերը շատ կարևոր են որակյալ գիշերային հանգստի համար, ուստի հարկավոր է սննդակարգն անպայման հարստացնել յուղոտ ձկնատեսակներով։

Կիվի

Այս համեղ ու օգտակար միրգը պարունակում է սերոտոնին, որն օգնում է կարգավորել քնի փուլերը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է վիտամին C-ով և կարոտինոիդներով, որոնք նույնպես շատ կարևոր են քնի կարգավորման համար։

Նուշ

Նուշը մելատոնինի հարուստ աղբյուր է։ Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը նույնպես բարելավում է քնի որակը։

Դառը բալ

Այս մթերքը հարուստ է մելատոնինով, տրիպտոֆանով, կալիումով և սերոտոնինով, իսկ այս բոլոր բաղադրիչները շատ կարևոր են առողջ քնի համար։ Ավելին՝ դառը բալը հարուստ է նաև պոլիֆենոլներով, որոնք նույնպես կարող են կարգավորել քնի և արթնանալու գործընթացները։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ