Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ փորձագետները մեկնում են Չինաստան՝ կորոնավիրուսների ծագումը ուսումնասիրելու

ԱՀԿ փորձագետները մեկնում են Չինաստան՝ կորոնավիրուսների ծագումը ուսումնասիրելու

432
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների խումբ է մեկնել Չինաստան՝ ուսումնասիրելու համաճարակի պատճառ հանդիսացող նոր կորոնավիրուսի ծագումը, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ մամուլի ծառայությանը:

Ըստ հրապարակումների, առաջին անգամ Չինաստանի Ուհան քաղաքի շուկայում է նոր վիրուսը հայտնվել, որտեղից էլ այն կենդանիների միջոցով փոխանցվել է մարդկանց:

ԱՀԿ փորձագետները կաշխատեն չինացի գիտնականների հետ` հասկանալու վիրուսի ծագման հանգամանքներն ու տարածման ծավալը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են երկու անասնաբույժներ, որոնք պետք է որոշեն՝ արդյո՞ք կորոնավիրուսը մարդկանց չղջիկներից է փոխանցվել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ վարչակազմը բազմիցս մեղադրել են ՉԺՀ-ին ՝ կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու համար:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, ավելի քան կես միլիոն մարդ հիվանդության զոհ է դարձել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ