Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՌԴ-ն այլ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար ախտորոշիչ թեստ....

ՌԴ-ն այլ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար ախտորոշիչ թեստ. Մեդվեդև

542
0

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանն այլ երկրներ է ուղարկել կորոնավիրուսի ավելի քան 600 հազար թեստեր:

«Աշխարհում առաջինների թվում Ռուսաստանին հաջողվեց սկսել նոր կորոնավիրուսի համավարակի ախտորոշիչ թեստերի արտադրությունը, դրանք այսօր օգտագործվում են ոչ միայն մեր, այլև ավելի քան 30 արտասահմանյան երկրներում»,- ասել է Մեդվեդևը:

Նրա տվյալներով՝ «ներկայումս արտասահման են ուղարկվել մեծ թվով թեստեր՝ ավելի քան 600 հազար, այդ թվում՝ դրանց մեծ մասը ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ (ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և ՌԴ-ն):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ