Գլխավոր էջ Գլխավոր Սոնա Շահգելդյանը համավարակի, այս ընթացքում ծառացած դժվարությունների ու աշխատանքի մասին

Սոնա Շահգելդյանը համավարակի, այս ընթացքում ծառացած դժվարությունների ու աշխատանքի մասին

1276
0
Երգչուհի Սոնա Շահգելդյանը կորոնավիրուսի համավարակի այս ընթացքում, ինչպես շատ շատերը մնացել է առանց հիմնական եկամուտի։ Նա, ինչպես և իր գործընկերները պահանջում է աշխատանքի վերականգնում։
Medmedia.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ երբեք չի դժգոհել ոչնչից, անընդհատ աշխատել ու հոգացել է իր կարիքները, սակայն այս համավարակով պայմանավորված՝ հայտնվել է դժվար կացության մեջ։
«Այսօր կանգնել եմ խնդիրների առաջ, վարկեր ունեմ վճարելու և բնականաբար դժվարանում եմ։ Հինգ ամսվա ընթացքում հաճախել եմ սպորտի ու եղել եմ բալիկիս ու ընտանիքիս կողքին։ Երկու ամիս բացարձակ տանից դուրս չեմ եկել, խստորեն հետևել եմ կանոններին։ Իսկ այս վերջում մի քանի մտերիմների հետ հանդիպել ենք՝ կանոնները պահպանելով»,-պատմեց երգչուհին։
Մեզ հետ զրույցում Սոնան տեղեկացրեց, որ կարանտինի այս ընթացքում « Թովմասյան բարեգործական հիմնադրամը» կազմակերպել էր գեղեցիկ օնլայն համերգ։
« Այն կայացավ մայիս ամսին, հավաքված գումարը տրամադրվեց կորոնավիրուսի թեստերի գնմանը և որոշ ծրագրերով զինվորներին։ Ունեցել եմ նաև լայֆ երեկո «Կարապետյան» բենդի հետ, եղել է երկու տեսահոլովակ, մեկը՝ նվիրված մեր բժիշկներին, որին մասնակցել են մի շարք երգիչներ, դրա համար գումար չեմ վերցրել և երկրորդը՝ տան պայմաններում նկարահանված « Տանը մնա երգը»»,-նշեց Սոնան ու հավելեց, որ հնարավորինս փորձել է ժողովրդին ուրախացնել։
Երգչուհին համավարակի այս օրերին ձեռքերը ծալած տանը չի մնացել, ջանացել է օգտակար լինել մարդկանց։
«Ես ու դիզայներս ներդրումներ ենք արել, գնել ենք կտորներ ու դիմակներ կարել, անվճար բաժանել մարդկանց։ Միակ ցանկությունս, որ ժողովուրդս լավ ապրի»,-նշեց Սոնա Շահգելդյանը և հավելեց, որ հեղափոխության մասնակիցներից է եղել ու չի զղջացել,- «Կցանկանամ լինի խաղաղ Հայաստան, որի մասին վաղուց ենք երազել։ Ես երբ երգում էի հեղափոխության ժամանակ, պաշտոնների մասին չէի մտածում, կարևորը իմ գործը լավ եմ անում ու առանց երգելու չեմ կարող։ Ես իմ երկիրը շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով չեմ լքում ու չեմ գնում։ Կարծում եմ, նախ մերը պետք է սիրենք, հետո՝ ուրիշինը»,-նշեց երգչուհին։
Ինչ վերաբերում է ռեստորանային համալիրների բացմանը, երգչուհին նշեց, որ ամբողջ աշխարհում ու մեր երկրում սրճարանները, մոլերը ու սննդի կետերը բացվել են, մարդիկ աշխատում են և լավ կլինի, որ մեր երկրում գործող ռեստորաններն էլ բացվեին, մարդիկ սկսեին աշխատել։
«Ամենատուժածը շոուբիզնեսի ներկայացուցիչներն են ։ 5-6 հատ բնակարան չունեմ, որ վարձով տամ, բալիկիս, մայրիկիս ու տատիկիս եմ խնամում, շատ դժվարությամբ եմ վաստակում։ Բայց կարծում եմ հուսահատվել պետք չէ, ամեն ինչն էլ վերահսկել կարելի է, մարդ կա թամադա է ու դրանով է վաստակում, մարդ կա երգչուհի է ու ռեստորանում է երգում, թող աշխատեն, ինչու՞ ոչ։ Առանց այդ էլ մեր ժողովուրդը շատ տանջանքներ է տեսել, թող լավ ապրեն։ Ես միշտ աղոթում եմ մեր ժողովրդի ու զինվորների համար, մաղթում եմ բոլորին առողջություն ու խաղաղություն»,-սահմանափակեց Սոնան։
Սյուզի Ասատրյան
 
Аа

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ