Գլխավոր էջ Գլխավոր Գիշերօթիկ հաստատությունում երեխաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Գիշերօթիկ հաստատությունում երեխաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

627
0

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում։ «Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որևէ խնդիր չունեն այս պահի դրությամբ»,- նշեց Մարտիրոսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ