Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութերից մեկի փորձարկումը հասել է վերջնագծին

Պատվաստանյութերից մեկի փորձարկումը հասել է վերջնագծին

410
0

Ռուսաստանում վերջնական փուլ են մտել հակակորոնավիրուսային պատվաստանյութերից մեկի կլինիկական փորձարկումները, որոնք իրականացվում են ՌԴ ՊՆ եւ Ն. Ֆ. Գամալեյի անվան կենտրոնի կողմից: Հուլիսի տասնհինգին կամավորները, որոնք մասնակցում են փորձարկումներին, պարզելու համար, թե ապագա պատվաստանյութը որքանով է տանելի եւ անվտանգ, կհանձնեն վերջնական անալիզներ եւ դուրս կգրվեն հիվանդանոցից:

Մինչ այժմ եղած անալիզները, ըստ ՌԴ ՊՆ հավաստման, ցույց են տվել, որ կամավորների մոտ առկա է հակակորոնավիրուսային իմունիտետ: Ռուսական ռազմական նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ կամավորների հանդեպ մշտական մոնիթորինգ է իրականացվում եւ նրանց առողջական վիճակը նորմալ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ