Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ տարբերություն կա քթով և բերանով շնչելու միջև

Ի՞նչ տարբերություն կա քթով և բերանով շնչելու միջև

1755
0

Միակ գործողությունը, որ մարդն անում է ամբողջ կյանքում առանց ընդմիջման դա շնչելն է: Հետևաբար եթե խաթարված է շնչառությունն, ապա ընկնում է կյանքի որակը: Շատ հաճախ նման դեպքում հարց է առաջանում թե ի՞նչ տարբերություն կա քթի և բերանի միջոցով շնչելու միջև: Հարցը հետաքրքրեց նաև MedMedia.am-ին և մասնագիտական պարզաբանումների հետքերով զրուցեցինք «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.թ. Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արայիկ Ղարիբյանի հետ հետ:

«Քթի խոռոչը սովորաբար կատարում է շնչառական, հոտառական, պաշտպանիչ և ռեզոնատորային գործառույթներ»,-ասաց մասնագետն ու շարունակեց. «Քթի միջոցով անցնում է ամբողջ ներշնչված և արտաշնչած օդը, որի հոսքը քթուղու գալարաձևության պատճառով առաջացնում է պտույտ և անցնում կամարաձև ճանապարհ»: Հետեւաբար, ըստ Արայիկ Ղարիբյանի, քթի միջոցով օդն ավելի դանդաղ է անցնում, քան բերանով: «Քթի խոռոչի լորձաթաղանթի վրա ներշնչած օդի շիթի ճնշման արդյունքում առաջանում է շնչառական ռեֆլեքս և կրծքավանդակը ավելի շատ Է բացվում, քան, բերանով ներշնչման ժամանակ»,-ընդգծեց ԼՕՌ մասնագետը: Բժշկի խոսքով՝ քթի խոռոչի պաշտպանիչ գործառույթը կայանում է նրանում, որ մաքրում, տաքացնում, խոնավեցնում և միկրոբազերծում է ներշնչվող օդը: «Օդի շարժը քթի խոռոչում նաև ապահովում է հոտառական ընկալումը»,-ասաց Բժիշկ Ղարիբյանն ու հավելեց, որ բացի դրանից, քթի խոռոչը հարակից խոռոչների, ըմպանի և բերանի խոռոչի հետ միասին ծառայում է որպես ձայնի ռեզոնատոր: Զրուցակիցս նաև ընդգծեց, որ քթային շնչառության խանգարումը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:

Բնությունն անսխալական է և եթե շնչելու համար նախատեսված է քիթն ապա այլընտրանք պետք չէ փնտրել, պարզապես խնդիր առկայության դեպքում դիմեք համապատասխան մասնագետի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ