Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ մի քանի նոր դեղամիջոց է հայտնաբերվել

Կորոնավիրուսի դեմ մի քանի նոր դեղամիջոց է հայտնաբերվել

401
0

Հարավային Ֆլորիդայի եւ Արիզոնայի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի դեմ մի քանի նոր դեղամիջոց են հայտնաբերել: Հայտնաբերված միացությունները կարող են ճնշել կորոնավիրուսի ռեպլիկացիան մարդու բջիջներում, հաղորդում է Cell Research-ը:

Ինչպես պատմում է Lenta.ru-ն, FDA-ի կողմից հավանություն ստացած եւ հեպատիտ С-ի բուժման համար կիրառվող բոցեպրեվիրը, ինչպես նաեւ հակավիրուսային GC-376-ն ուղղված են վիրուսային Mpro պրոտեազին, որը առանցքային դեր է խաղում վիրուսի բազմացմանն ու նոր բջիջների վարակմանը: Մասնագետներն արդեն վաղուց են  Mpro-ն դիտարկում որպես դեղամիջոցների համար թիրախ, որոնք ուղղված են SARS-CoV-2-ին գենետիկորեն նման դեղամիջոցների դեմ:

GC-376-ն այժմ պոտենցիալ դեղամիջոց է համարվում կորոնավիրուսով վարակված կատուների բուժման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ