Գլխավոր էջ Գլխավոր Նիդերլանդների ԱԳՆ-ը Հայաստանին կհատկացնի գումար՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդների ԱԳՆ-ը Հայաստանին կհատկացնի գումար՝ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով

550
0

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

«Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։

Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս»։

 

✅Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը…

Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Friday, July 10, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ