Գլխավոր էջ Գլխավոր Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը հատել է 52000-ի սահմանը

Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը հատել է 52000-ի սահմանը

364
0

Վերջին  մեկ օրվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի 819 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածներից 67-ը երեխաներ են, իսկ 65-ը՝ բուժաշխատող, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նույն ժամանակահատվածում հիվանդությունը հաղթահարել է 1016 հոգի, մահացել է 18 քաղաքացի:

Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է հիվանդության 52, 043 դեպք։ Վարակվածներից 3,749-ը երեխաներ են, իսկ 7,213-ը ՝ բուժաշխատողներ: Վերականգնվել է 24,8 հազար մարդ,  մահացողների թիվը 1, 345 է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 11,8 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 545 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ