Գլխավոր էջ Գլխավոր Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք

Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք

596
0

Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են մայրաքաղաքի իշխանությունները։

Այսպիսով Տոկիոն նորացրել է նոր հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդը: Նախորդ ռեկորդային նշագիծն ամայրաքաղը հասել էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել էր ախտահարման 224 նոր դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչև 40 տարեկան մարդկանց, ովքեր ատիվ գիշերային կյանք են վարում:

Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղևորներն ու անձնակազմը, գերազանցել Է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 995: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ