Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիայի՝ «Քովիդ-19»-ի համաճարակի կենտրոնում գտնվող քաղաքի հիվանդանոցում առաջին անգամ կորոնավիրուսի հայտնաբերման դեպք...

Իտալիայի՝ «Քովիդ-19»-ի համաճարակի կենտրոնում գտնվող քաղաքի հիվանդանոցում առաջին անգամ կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի գրանցվել

641
0

Իտալիայի՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման կենտրոնում հայտնված Լոմբարդիա մարզի Բերգամո քաղաքի հիմնական հիվանդանոցում փետրվարի 23-ից ի վեր առաջին անգամ կորոավիրուսով հիվանդներ չեն եղել:

Ինչպես հայտնում է CNN-ը, հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ հիվանդանոցում այսօր առաջին օրն է, որ «Քովիդ-19»-ով հիվանդներ չեն ունեցել:

Իտալիան կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած եվրոպական երկիրն է, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է մոտ 35 000 մարդ: Համաճարակի ողջ ընթացքում ապենինյան երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 242 հազար դեպք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ