Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմեռնի սովից, քան...

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմեռնի սովից, քան հիվանդությունից․ Oxfam

567
0

Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմեռնի սովից, քան հիվանդությունից: Կազմակերպության գնահատականներով՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Կոնգոն, Աֆղանստանը եւ այլն, սովն ամեն օր սպառնում է 12 000 մարդու, հայտնում է BBC-ն:

Զինված հակամարտությունները եւ այդ երկրների թույլ տնտեսությունները արդեն իսկ հումանիտար ճգնաժամի պատճառ են դարձել, այժմ բնակչության համար հավելյալ սպառնալիք է դարձել մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունը, իսկ որոշ տեղերում, խափանված միջազգային հաղորդակցությունների պատճառով, անհնարինությունը։

Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում Covid-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է մոտ 550 000 մարդ: Երկու ցուցանիշներով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար ավելի քան 3 միլիոն եւ 132 000 մարդ: Երկու կատեգորիաներում երկրորդ տեղում է Բրազիլիան: Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենաշատ տուժած երկիրն է՝ 288 500 վարակված (աշխարհում 7-րդ տեղ) եւ 44 600 մահացած (աշխարհում 3-րդ տեղ):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ