Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանը կավելացնի կորոնավիրուսի թեստավորման լաբորատորիաների քանակը

Վրաստանը կավելացնի կորոնավիրուսի թեստավորման լաբորատորիաների քանակը

481
0

Մինչև հուլիսի վերջ Վրաստանում կորոնավիրուսի ախտորոշման նպատակով կգործի 24 լաբորատորիա, որոնք հնարավորություն կունենան ամեն օր 3000 թեստ ստուգել: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Երբ հունվարի վերջին երկրում սկսեցինք անցկացնել PCR թեստերը, փորձարկումն իրականացվում էր միայն մեկ լաբորատորիայում, ապա դրան միացան նաև Բաթումի, Քութայիսի և Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցները: Դրանից հետո ընդլայնվեց լաբորատորիաների ցանցը, և այսօր թեստավորումն իրականացվում է 19 լաբորատորիաներում, իսկ հուլիսի վերջին դրանց թիվը կհասնի 24-ի»,- ասել է Գամկրելիձեն:

Նա նշել է, որ հուլիսի վերջին թեստավորումների ցուցանիշը կհասնի արդեն 3 հազարի, և թիվն աստիճանաբար կմեծանա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ