Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ քաղաքացու մոտ կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ քաղաքացու մոտ կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել

621
0

Կրկնակի թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել ՀՀ քաղաքացու մոտ, որը Վրաստանի Գուրջանիի մունիցիպալիտետի Չումլակի գյուղում էր: Վերջինս այստեղ էր դեղձ գնելու համար:

Ինչպես հայտնում են Գուրջանիի հանրային առողջության կենտրոնից, Վրաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացուց վերցրել են կենսաբանական նյութի նմուշ: Կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Կրկնակի թեստավորման ժամանակ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Վերջինս տեղափոխվել է Բոչորիշվիլիի կլինիկա:

Չումլակի գյուղում աշխատում են համաճարակաբանները, որոնք փորձում են պարզել վարորդի հնարավոր բոլոր կապերը տեղի բնակիչների հետ: Փորձագետները կարծում են, որ սա ներմուծված դեպք է, և վարակի նախնական աղբյուրը հաստատելը, ըստ էության, անհնար է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ