Գլխավոր էջ Գլխավոր Նախագիծն ուղարկվեց ԱԺ

Նախագիծն ուղարկվեց ԱԺ

1698
0

Գործադիրն այսօր որոշում կայացրեց Ազգային ժողով ուղարկել նախագիծ, որը սահմանում է՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին, բացառությամբ ՊՆ զինվորական հոսպիտալների:

«Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարների հրամանների համաձայն, որոնք չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց նաև երրորդ սկզբունքային կետը.

«Արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն  ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև բնակչության «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի չորրորդ հոդվածի երկրորդ մասի համապատասխան՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը կամ բժշկական օգնության և սպասարկման գործընթացին ներգրավելը դարձել է պարտադիր առողջապահության նախարարի հրամանի համաձայն»:

Ավելացրեց, որ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ