Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսսով վարակվածներին կարելի է հայտնաբերել շների միջոցով

Կորոնավիրուսսով վարակվածներին կարելի է հայտնաբերել շների միջոցով

364
0

Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳ նախարարությունը սկսել է ներգրավել ծառայողական շներին՝ կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄԷ ՆԳՆ թվիթերյան էջում հրապարակված գրառումից։ Ըստ գրառման, բարեհաջող կերպով ավարտվել է ոստիկանական շների հատուկ վարժեցումը եւ նրանք այժմ կմասնակցեն կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը։ Վարժանքների դրական արդյունքը կազմել է 92 տոկոս։ Արաբական այս պետությունում շները մասնագետներին կօգնեն հայտնաբերել նաեւ այլ վտանգավոր հիվանդություններ ունեցողներին։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Դուբայը բացել է իր սահմանները տուրիստների համար, պայմանով, որ վերջիններս հատուկ տեղեկանք ունենան, որ կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ ունեն բացասական պատասխան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ