Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կներկայացվի Լատինական Ամերիկայի երկրներում

Կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կներկայացվի Լատինական Ամերիկայի երկրներում

574
0

Գվատեմալայում ՌԴ դեսպանատունը «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 10-ին Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին կներկայացնի կորոնավիրուսի դեմ «Ավիֆավիր» դեղամիջոցը:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով դիվանագիտական գերատեսչությանը:

Հաղորդվում է, որ դեղամիջոցի ցուցադրմանը, որը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի ժամանակ, գրանցվել է մոտ 800 մարդ:

«Համաժողովին մասնակցելու համար հրավիրված են տարածաշրջանի բոլոր վերազգային խորհրդարանների, մասնագիտացված գործակալությունների և կոմիտեների ներկայացուցիչները»,- նշվել է դեսպանությունում:

Դեսպանությունից չեն բացառել, որ տեսակոնֆերանսից հետո հնարավոր է բանակցություններ սկսվել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ «Ավիֆավիրի» մատակարարման հարցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ