Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԵՄ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր կանցնեն 14-օրյա կարանտին

ԵՄ-ից վերադարձած Վրաստանի քաղաքացիները պարտադիր կանցնեն 14-օրյա կարանտին

563
0

ԵՄ-ից վերադառնալուց հետո Վրաստանի քաղաքացիները ստիպված կլինեն անցնել պարտադիր 14-օրյա կարանտին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:

«Վրաստանի քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա կարանտին ԵՄ այցելությունից հետո տուն վերադառնալուց հետո: Կարևոր է, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն նաև ԵՄ անդամ երկրների մոտեցումները սահմանների բացման վերաբերյալ»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Վրաստանը բացում է սահմանները Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ