Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրավիճակը մեկ ամսում կբարելավվի

ԱՄՆ-ում կորոնավիրուսային իրավիճակը մեկ ամսում կբարելավվի

432
0

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեկ ամսվա ընթացքում զգալիորեն կբարլավվի համավարակի դեմ պայքարի գործադրվող ջանքերի շնորհիվ: Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Gray Television հեռուստաալիքի համար լրագրող Գրետա վան Սուստեռնին տված հարցազրույցում: Հուլիսի 7-ի երեկոյան հարցազրույցից հատվածներ են զետեղվել վան Սուստեռնի Full Court Press հաղորդման կայքում։

«Ես կարծում եմ, որ երկու կամ երեք շաբաթից, երբ մենք հանդիպենք հաջորդ անգամ, կլիենք շատ լավ վիճակում»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպես է գնահատում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը:

Թրամփը նշել է, որ որոշ նահանգներում սկզբնական բարելավումներից հետո իրոք տեղի են ունեցել հիվանդացության նոր բռնկումներ, այդ թվում Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում:

«Բայց այն բոլոր ջանքերով, որոնք մենք գործարդում ենք, այն բոլոր դեղերով, որոնք այժմ պատրաստվում են, և, վերջապես, պատվաստանյութի հայտնվելով մենք շատ շուտով կլինենք լավ վիճակում»,- հավելել է նա:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 11,6 միլիոն մարդ, ավելի քան 537 հազարը մահացել է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ է կատարում դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ն առաջատարն է երկրների թվում ինչպես կորոնավիրուսով ախտահարվածների (ավելի քան 2,98 միլիոն մարդ), այնպես էլ մահացածների թվով (131 248 մարդ): Ըստ որում վերջին շաբաթներին վարակման նոր դեպքերի թվի աճ է նկատվում՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ