Գլխավոր էջ Գլխավոր Հանգստյան օրերին կուսումնասիրվեն «COVID-19»-ի ծագման աղբյուրները

Հանգստյան օրերին կուսումնասիրվեն «COVID-19»-ի ծագման աղբյուրները

409
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտնականներն ու փորձագետները հանգստյան օրերին կմեկնեն Չինաստան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի առաջացման աղբյուրները: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Անցած մի քանի ամիսների ընթացքում շատ էին քննարկումները «Քովիդ-19»-ի ծագման մասին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտեցել, և ԱՀԿ փորձագետները շաբաթվա վերջին կմեկնեն Չինաստան՝ իրենց չինացի գործընկերների հետ պարզելու հիվանդության կենդանական ծագումը»,- ասել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ առաքելության նպատակն է հասկանալ, թե ինչպես է վիրուսը կենդանիներից փոխանցվել մարդուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ