Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ 10-ից

Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ 10-ից

759
0

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս Է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել Է Իրանը:

Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են սոսկ Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) եւ Իսպանիան (9-րդ տեղ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն Է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում Է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:

Ըստ որում Հնդկաստանում, որն զբաղեցնում Է երրորդ տեղը, ախտահարվածների քանակն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահացու վախճանների թիվը՝ 20 հազարը:

Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ