Գլխավոր էջ Medmedia TV Վրաստանն ինչու՞ հաղթահարեց վիրուսի տարածումը, իսկ մենք՝ ոչ․ պահանջում եմ բացատրություն․ փաստաբան

Վրաստանն ինչու՞ հաղթահարեց վիրուսի տարածումը, իսկ մենք՝ ոչ․ պահանջում եմ բացատրություն․ փաստաբան

3417
0

Փաստաբան Տիգրան Սարգսյանը Medmedia.am-ի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, նշել է, որ հենց սկզբից, վիրուսին թերահավատ էին մոտենում Հայաստանում, կարծիք կար, թե Չինաստանում բռնկված համաճարակը մեր երկրին չի մոտենալու, կամ եթե գա հասնի Հայաստան, այն մասշտաբների չի հասնի ինչ Ուհանում, բացի այդ մինչ հասնելը պատրաստ կլինենք ու կկարողանանք հաղթահարել այն․

«Սակայն այս կանխատեսումները, որ կար շարքային քաղաքացիների մոտ, իրականության հետ կապ չունեցավ, իսկ պետության իրավասու կառույցները, որոնք պետք է ամբողջ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին հետևեն և ճիշտ արձագանքեն, այդ ժամանակահատվածում ոչինչ չարեցին և տեղեկանում էին աշխարհի իրադարձություններին այնպես, ինչպես շարքային քաղաքացիները։ Իրենք էլ առանց հիմքերի թերահավատորեն էին մոտենում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, ինչը մեր երկրի համար ծանր հետևանքներ ունեցավ»։

Փաստաբանի գնահատականներով՝ չարիքին ժամանակին դիմակայելու ունակությունը մեր պետական ապարատը չունեցավ, որովհետև իրենք չհետևեցին աշխարհում տեղի ունեցող գործընթացներին։

Անդրադառնալով բաց տարածներում դիմակ կրել-չկրելուն, Տիգրան Սարգսյանը նշեց, որ եթե տուգանքներ սահմանողները բժշկական տեսակետից կհիմնավորեն, որ այգում զբոսնելուց կամ փողոցում քայլելուց անձը չկրի դիմակ՝ վարակը կտարածվի, միգուցե դա լինի իրավաչափ, այսինքն ցանկացած իրավական որոշման տակ պետք է փորձագիտական եզրակացություն լինի։

Տիգրան Սարգսյանի հավաստմամաբ առողջապահության նախարարությունը նաև պետք է բացատրություն տա, թե ինչու՞ Վրաստանում հաջողվեց վիրուսի դեմ պայքարել այդչափ արդյունավետ, իսկ Հայաստանում՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ