Գլխավոր էջ Գլխավոր « Ո՞րն է պատվաստվելու իմաստը»․ Մարինա Խաչատրյան

« Ո՞րն է պատվաստվելու իմաստը»․ Մարինա Խաչատրյան

2121
0

Ամբողջ աշխարում 20 և ավելի կազմակերպություններ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծում են պատվաստանյութեր։ Մրցակցությունը շատ է, պետք է կարողանալ ընտրել, թե որ պատվաստանյութն է արդյունավետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ հավանություն է տալիս մի քանի ընկերության պատվաստանյութերին։ Ովքե՞ր են պատրաստ պատվաստավել կորոնավիրուսի դեմ և որքա՞նով այն արդյունավետ կլինի փորձեցինք հասկանալ «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչաատրյանից։

Վերջինս անձամբ չի պատրաստվում պատվաստվել, քանի որ կորոնավիրուսնն ինքնին մուտացիայի վերածվող վիրուս է, արտաքին միջավայրում բավականին անկայուն, որի դեմ պատվաստանյութով պայքարել հնարավոր չէ։

« Յուրաքանչյուր նոր հայտնաբերված վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուց և այդ պատվաստանյութը փորձարկելուց հետ անհրաժեշտ է առնվազն 15 տարի, հետևաբար ցանկացած գործողություն, որը կիրականացվի մինչև 15 տարի լրանալը պետք է մասնագիտորեն գնահատել որպես կլինիկական փորձարկում» ։

Որպես մասնագետ Մարինա Խաչատրյանն ունի ներքին համոզմունք, որ դա ոչ թե կորոնավիրուսի պատվաստանյութ է, այլ լինելու է էբոլիայի և մալարիայի փորձարկման պատվաստանյութ։

« Այս կասկածն ինձ մոտ առաջացել է այն բանից հետո, երբ մենք բժիշկներով պարզեցինք, որ նոր կորոնավիորսը կոչվող համավարակը բուժում են էբոլիայի և մալարիայի համար նախատեսված դեղամիջոցներով։ Ի վերջո, եթե կորոնավիրուսի դեմ առաջացած իմունիտետը տևում է 4 ամիս, այս պարագայում որն է պատվաստվելու իմաստը» ։

Այն հարցին, թե կարելի՞ է համարել, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը անարդյունավետ են, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահը պատասխանեց, որ ցանկացած դեղամիջոցի արդյունավետությունը ճշտելու համար պետք է այն անցնի կլինիկական փորձաքննության 15 տարի։ Վերջինիս կոչ արեց հանրությանը լրջորեն վերաբերվել պատվաստանյութերի հարցին, և թույլ չտալ, որ որևէ մեկին ենթարկեն փորձարկման։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ