Գլխավոր էջ Գլխավոր Միքայելյան հիվանդանոցում ամենամեծ վերակենդանացման բաժանմունքն է պատրաստվում․ Արմեն Մուրադյան

Միքայելյան հիվանդանոցում ամենամեծ վերակենդանացման բաժանմունքն է պատրաստվում․ Արմեն Մուրադյան

1243
0
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ պետք է գիտակցեն պահի լրջությունը, և չքննարկեն որոշումները․«Խոսք չի գնում ձայնազուրկ լինելու մասին, այլ՝ խորհուրդ տալու, կարծիք ձևավորելու մասին»։
Նա նշեց, որ կարևոր է կանխարգելիչ գործիքակազմի կիրառումը․«Կարծում եմ պետք է մասնագետների նկատմամբ լցված լինենք այնքան վստահությամբ, որ տարրակարծությունը դուրս գա օրակարգից և կանխարգելման ամբողջ գործիքակազմը, որը խորհուրդ է տրվում՝ պետք է իրականացվի։ Իհարկե, լինում են տարակարծություններ, որն ունի իր պատճառները։ Սա բոլորովին նոր վիրուս էր, որը շատ արագ ներխուժեց մեր կյանք։ Հիվանդության բուժումը, կանխարգելումը ունեն բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ շահարկումների փոխարեն պետք է լինեն մասնագիտական մոտեցումներ»։
Մուրադյանի խոսքով՝ պրոֆեսիոնալ աշխատանքի անհրաժեշտություն կա․«Եղել են տարաբնույթ մեկնաբանություններ, որոնք էլ բնակչության շրջանում հանգեցրել են տարակարծություն»։
Բժշկության հասանելությանն անդրադառնալով՝ նա նշեց, որ այն վարակակիրները, որոնք կարող են բուժում ստանալ տնային պայմաններում, չպետք է տեղափոխվեն հիվանդանոց։
«Համալսարանական հիվանդանոցային ցանցը առայժմ կարողանում է դիմակայել այս մարտահրավերին։ Միայն Հերացի հիվանդանոցում այժմ 59 թոքաբորբով հիվանդ ունենք, որոնցից 18-ի մոտ է հաստատվել կորոնավիրուսը։ Այժմ նույն կենտրոնում ամենամեծ վերակենդանացման բաժանմունքն է պատրաստվում, 140 հիվանդի համար»,-ընդգծեց նա։
Մուրադյանը նշեց, որ իրենց հիվանդանոցներում անձնակազմի պակաս չկա, քանի որ բժիշկներին միացել են նաև նորավարտ ուսանողները։
«Վախը և վախի տարածումն է պատճառը, որ մարդկանց իմունային համկարգը ընկճվում է՝ հիվանդները շատանալու են։ Զգուշությունն ու վախը չպետք շփոթել, իսկ վերջինս պետք է լինի ամնեաբարձր մակարդակի վրա։ Պետք չէ մարդկանց անտեղի վախեցնել»,-հայտնեց նա։
Զրույցն ամփոփելով, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ասաց․«Ես համոզված եմ, որ մենք սա հաղթահարելու ենք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ